Beeline-ի գործառնական եկամուտը Հայաստանում 2008թ. I եռամսյակում կազմել է $59.1 մլն

05.06.2008 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Beeline-ի գործառնական եկամուտը Հայաստանում 2008թ. I եռամսյակում կազմել է $59.1 մլն##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս տվյալները բերված են “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում:

“ՎիմպելԿոմ”-ին է պատկանում Հայաստանում Beeline ապրանքանիշով ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող “ԱրմենՏել” ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը:

“ԱրմենՏելի” եկամուտների $ 22.9 մլն-ն ապահովել է շարժական, իսկ $ 36.2 մլն-ը` ֆիքսված կապը:

2007-ի I եռամսյակի հետ համեմատ` “ԱրմենՏելի” գործառնական եկամուտն աճել է 9.2%-ով, IV-րդ եռամսյակի հետ համեմատած` կրճատվել է 1.2%-ով:

Հայաստանում Beeline-ի բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվը 2008թ. առաջին եռամսյակում կազմել է 520 հազար մարդ` 2007թ. առաջին եռամսյակի հետ համեմատ (440 հազար ակտիվ բաժանորդ) աճելով 18.2 %-ով: Չորորդ եռամսյակի հետ համեմատած (442 հազար ակտիվ բաժանորդ)` Beeline-ի բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվն աճել է 17.6%-ով:

Հայաստանում Beeline-իշարժական կապի շուկայի մասնաբաժինը 2008-ի առաջին եռամսյակում կազմել է 26.9%, իսկ նախորդ տարվա առաջին քառորդում այդ ցուցանիշը կազմում էր 37.3%:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Beeline-ի մեկ բաժանորդից ստացված միջին ամսեկան եկամուտը (ARPU) կազմել է $16.1` 2007թ. 4-րդ քառորդի հետ համեմատած կրճատվելով 7.5%-ով (ARPU`$ 17.4) :

Դիտում՝ 5484
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW