Արտոնյալ պայմաններ՝ Ամերիաբանկի նորաբաց կիսաթվային «Դալմա» մասնաճյուղում

12.03.2021 | 19:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #«Դալմա» մասնաճյուղ
Ամերիաբանկը Երեւանում` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում, բացեց իր նոր` կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը` «միացնելով եւս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար»:

Բանկի թվով քսանմեկերորդ մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով` շաբաթական 7 օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչեւ ժամը 21:15:

«Դալմա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչեւ 2021թ. մայիսի 31-ը ներառյալ:

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

- Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
- Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
- Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
- VISA ստիկեր՝ տարեկան 3,000 դրամ

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար.

- Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
- Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
- Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Դալմա» մասնաճյուղում ստեղծված են եւ' օնլայն, եւ' օֆլայն սպասարկման հնարավորություններ, դրամարկղային գործառնություններն իրականացնող ինքնասպասարկման սարքեր, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հիմնական ծառայությունները:



Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW