ՀՀ վարչապետը ներկայացրել է հարկային դաշտի բարեփոխումների համալիր ծրագրի հայեցակարգը

29.05.2008 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր## ձեռնարկատերերին ներկայացրել է հարկային դաշտի բարեփոխումների համալիր ծրագրի հայեցակարգը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարության ղեկավարն ասել է, որ “ծրագրի հիմնական նպատակը դեպի հարկատուները դեմքով շրջվելն է”:

Ծրագիրը նախատեսում է հարկային դաշտի բարեփոխման հետեւյալ հիմնական ուղղությունները. խոշոր բիզնեսի ժամանակին ու լիարժեք հարկում եւ քաղաքական գործիչների, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորության բացառում; մանր բիզնեսի պարզեցված հարկային վարչարարություն; կաշառակերության հաղթահարում հարկային համակարգում` ոլորտի աշխատակիցների համար սոցիալական փաթեթների ապահովման ճանապարհով; հարկային ստուգումների նվազեցում; տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում` հարկային ու մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության անընդհատ փոխանակման նպատակով:

Վարչապետն ասել է, որ խոշոր հարկատուների ցուցակից զատ` կհրապարակվի նաեւ հարկերից խուսափող ձեռնարկատերերի ցուցակը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հայեցակարգը գտնվում է քննարկման փուլում: Նա նաեւ տեղեկացրել է, որ նմանատիպ փաստաթուղթ է պատրաստվում նաեւ մաքսային համակարգի բարեփոխման համար:

Հայեցակարգի ամբողջական տարբերակը կտեղադրվի Հայաստանի Պետական հարկային ծառայության պաշտոնական կայքում` www.taxservice.am:

Դիտում՝ 5294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW