Ամերիկյան ընկերությունը տիեզերական հյուրանոց կկառուցի

04.03.2021 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Orbital Assembly Corporation #տիեզերական հյուրանոց
Ամերիկյան Orbital Assembly Corporation (OAC) ընկերությունը հայտարարել է, որ 2025թ. կսկսի կառուցել Երկրագնդի ցածր ուղեծրով առաջին տիեզերական հյուրանոցը: Voyager Station կայարան-հյուրանոցը կստեղծվի 2 տարվա ընթացքում, հաղորդում է Rusbase-ը:

Արտաքինից հյուրանոցի կառուցվածքը կլինի օղակաձեւ՝ ներկառուցված կապսուլներով: Դրանցում կլինեն ռեստորան, կինոթատրոն, բար, սպա սալոն, մարզասրահ եւ զբոսաշրջիկների համար սենյակներ: Voyager Station-ը հնարավորություն կունենա հյուրընկալել 400 մարդ:

Նշվում է, որ ուղեծրային օղակը պտտվելու է՝ կապսուլների ներսում արհեստական ձգողություն ստեղծելու համար:

Կայանում նախատեսվում է նաեւ ստեղծել հատուկ կապսուլներ անձնակազմի տեղակայման, ջրի եւ օդի պաշարների պահելու համար: Դրանք կցվելու են պտտվող օղակի դրսից: Մոդուլների մի մասը կարող է վարձով տրվել կամ վաճառվել ամերիկյան եւ եվրոպական տիեզերական գործակալություններին, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններին:

Ընդհանուր առմամբ, կայանի կառուցվածքը ներառում է 24 բնակելի մոդուլ, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 20 մետր է, իսկ լայնությունը՝ 12 մետր:

Հյուրանոցի կառուցման եւ դրանում հյուրընկալվելու գնի մասին տեղեկատվությունը դեռ չի բացահայտվում: Միաժամանակ, ընկերությունը նշել է, որ բազմակի օգտագործման հրթիռների ի հայտ գալու շնորհիվ, ինչպիսին է SpaceX Falcon 9-ը, շինարարության ծախսերը զգալիորեն կրճատվել են:

Դիտում՝ 2883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW