Կայացել է Արցախի պետնախարարի եւ ՀՀ բանկերի ղեկավար կազմի հանդիպումը

10.02.2021 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Արցախ #Գրիգորի Մարտիրոսյան
Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացել է Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ:

Հանդիպման  շրջանակում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական եւ ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները:

Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական եւ իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես եւ սպառողական վարկեր ու փոխառություններ։

Կարեւորելով սերտ համագործակցությունը Արցախում գործող ֆինանսական կառույցների հետ՝ առեւտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները:

Մասնավորապես՝ 2020թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչեւ 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային եւ ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաեւ վարկի մարման ժամկետը:

Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակվել են իրականացվել տոկոսագումարների մարումներ:

Իրավաբանական անձ վարկառուների մասով եւս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում եւ հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին եւ համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։
Դիտում՝ 1416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW