Evocabank-ը Visa International-ի կողմից արժանացել է Digital banking guru սերտիֆիկատի:«Evocabank-ն արագ, պարզ եւ նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: 2017թ.-ից բանկը ներկայացավ նոր բրենդով, նոր՝ mobile first բիզնես մոդելով եւ EvocaTOUCH նոր հավելվածով:Սպասարկման թվային նոր ուղիների զարգացումն Evocabank-ում հիմնարար ուղղություն է։ Բանկը վերջին 3 տարիների ընթացքում կոտրել է բազմաթիվ կարծրատիպեր՝ դարձնելով իրականությունն ավելի վառ եւ ժամանակակից։ Ներկայացվել են ֆինանսական համակարգում մի շարք նորամուծություններ, ինչպիսիք են՝ Հայաստանում առաջին ամբողջովին օնլայն գործընթացով SingleTOUCH վարկատեսակը, բանկոմատից անքարտ կանխիկացման հնարավորությունը, օնլայն ապառիկ ծառայությունը, EvocaBot՝ առաջին վճարային բանկային բոտը, արհեստական բանականությամբ բիոմետրիկ նույնականացման համակարգը եւ այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։Բանկում նաեւ հիշեցրել են, որ 2019թ. Evocabank-ը Visa միջազգային վճարային համակարգի Recognition Award պարգեւատրման արարողության ընթացքում արժանացել էր «Successful Launch of Visa Infinite» մրցանակին: Tweet Դիտում՝ 5647