ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների եւ պատանիների համար

23.12.2020 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Teens #Kids
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ առաջինը Հայաստանում թողարկում է Teens եւ Kids նոր քարտատեսակներ:

Ինչպես նշել են բանկում, Teens եւ Kids քարտերը՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար եւ անվտանգ այլընտրանք են:

«Teens եւ Kids քարտերը առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է փոքր տարիքից երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն եւ ինքնուրույնություն սերմանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանկական Teens եւ Kids քարտերը երեխաներին/պատանիներին հնարավորություն են տալիս գումարներ պահել միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային եւ միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների եւ ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, եւ ինչն առավել առաջնային է այս հաճախորդների սեգմենտի համար՝ ինքնուրույն իրականացնել օնլայն գնումներ:

Teens եւ Kids տեսակի Visa քարտերը պաշտպանված են անվտանգության ժամանակակից 3D համակարգով, որն ապահովում է անվտանգության լրացուցիչ մակարդակ ինտերնետ միջավայրում անկանխիկ վճարումներ իրականացնելիս: Վճարային քարտերի օգտագործումը հնարավորություն է տալիս ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ օրվա ցանկացած պահին, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով անվճար կամ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագների:

Teens եւ Kids քարտապանների համար նախատեսվում են տարբեր ակցիաներ եւ խաղարկություններ, ինչպես նաեւ արտոնությունների եւ զեղչերի տրամադրում` ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերների հետ գործող ծրագրերի շրջանակներում:

Ծնողների համար Teens եւ Kids քարտերի առավելություններն են` երեխաների կողմից կանխիկով գործարքների ռիսկի նվազեցում, երեխայի քարտային հաշիվները ակնթարթորեն համալրելու հնարավորություն, երեխայի բանկային դրամական գործարքները վերահսկելու հնարավորություն` SMS, Մոբայլ եւ Ինտերնետ բանկ ծառայություններն անվճար ակտիվացնելու միջոցով:

Visa Teens եւ Kids քարտերը կարող են բացվել որպես հիմնական քարտ (երեխան/պատանին հանդես է գալիս որպես բանկի առանձին հաճախորդ) կամ որպես  ծնողի  հիմնական քարտին կից քարտ:

2021թ. առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է թողարկել նաեւ Teens и Kids վիրտուալ քարտեր՝ հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով:

Kids քարտերը նախատեսված են 6-ից 11 տարեկան անչափահաս երեխաների համար, Teens քարտերը՝ 12-ից 18 տարեկան տարիքային խմբի հաճախորդների համար:

Teens եւ Kids քարտերը թողարկվում են անվճար, տարեկան սպասարկումը կազմում է 1900 դրամ, կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից` 0.15% միջնորդավճարով: Առեւտրային կետերում անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային եւ միջբանկային փոխանցումները  ՀՀ դրամով կատարվում են անվճար:  

Գործում են Teens եւ Kids քարտերով կանխիկ եւ անկանխիկ գործարքների հնարավոր քանակի սահմանափակումներ` օրական մինչեւ 5 անգամ կանխիկ եւ 10 անգամ անկանխիկ գործարքների համար, եւ մեկ օրվա ընթացքում կանխիկ եւ անկանխիկ գործարքների առավելագույն գումարի սահմանափակումներ` Teens քարտերի համար մինչեւ 100 հազ. դրամ, Kids քարտերի համար՝ մինչեւ 50 հազ. դրամ:

Teens եւ Kids քարտ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ): Եթե հաճախորդը 14 տարեկանից ցածր է, անհրաժեշտ է ներկայացնել նաեւ ծնողի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Այս դեպքում բոլոր փաստաթղթերը ստորագրվում են ծնողի կողմից: Եթե քարտը տրվում է որպես լրացուցիչ քարտ, ապա բավարար է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը:

Teens եւ Kids քարտերը  հնարավոր է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով այս հղմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Teens եւ Kids վճարային քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, այցելելով բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:
Դիտում՝ 6221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW