Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է արցախցիներին հյուրընկալած անձանց 3-ամսյա աջակցության ծրագիր:Եթե հյուրընկալ ընտանիքի կացարանը Հայաստանում է, ապա յուրաքանչյուր հյուրընկալվողի համար կտրամադրվի 30 000 դրամ, իսկ եթե հյուրընկալի կացարանը Արցախում է՝ 45 000 դրամ:Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ 2020-ի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021-ի հունվարի 12-ը ներառյալ:2021-ի հունվար-փետրվար ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։ 03.12.2020 | 12:37 Կառավարությունը Արցախի եւ ՀՀ քաղաքացիներին աջակցության 3 ծրագիր է հաստատել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մասրոպ Առաքելյանը հայտնել է, որ այս պահին արցախահայությանն աջակցելու նպատակով ընթացքի մեջ է 2 միջոցառում: 90 000 մարդ արդեն դիմել է աջակցության, մոտ 85 000-ը ծանուցվել են աջակցություն ստանալու մասին: Մոտ 60 000 քաղաքացի արդեն փաստացի ստացել է գումարը, մյուսների մասով աջակցության տրամադրումն ընթացքի մեջ է: Tweet Դիտում՝ 3433