Քննարկվել է թուրքական ապրանքների ներկրումը չինականով փոխարինելու հեռանկարը

16.12.2020 | 19:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Չինաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ:

Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները լավ հիմքի վրա են կառուցված, սակայն առկա է դրանք զարգացնելու մեծ ներուժ։  

Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին, մասնավորապես նշելով ջրամբարաշինության, ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի կառուցման, արդյունաբերության, արդյունաբերական քաղաքի ծրագրերը, նաեւ առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն՝ արտադրանքը ԵԱՏՄ եւ Իրանի շուկաներում սպառելու հեռանկարով։

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ 2021թ. հունվարի 1-ից կգործի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի տարածք ներմուծելու արգելքը։ Այդ կապակցությամբ չինական կողմին կտրամադրվի նշված ապրանքատեսակների ցանկը, որպեսզի չինական ընկերությունները ուսումնասիրեն եւ ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ նման ապրանքներ Հայաստան ներկրելու վերաբերյալ։


Կողմերն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացմանը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթների գործարկման անհրաժեշտությունը։      

Կողմերն առաջարկել են ձեռնարկել կոնկրետ քայլեր նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ, նաեւ պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել հանդիպման ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։
Դիտում՝ 2013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW