ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020թ. մայիսին`ուժգին քամու հետեւանքով: Այդ պատճառով՝ դպրոցում դասերը չեղարկվել էին, եւ 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է:«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց Շիրակի մարզի խնդրանքին՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով դպրոցին, ինչի շնորհիվ արդեն հոկտեմբերին հիմնանորոգման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, եւ դպրոցում վերսկսվեցին դասերը»,- նշել են բանկում:Ֆինանսական աջակցության հերթական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, հովանավորել է նաեւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման եւ բարեկարգման նախագիծը:Շիրակամուտում ֆուտբոլն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս մարզաձեւի ավանդույթներն այստեղ փոխանցվում են սերնդեսերունդ: Սակայն մարզիկները չեն ունեցել պատշաճ պայմաններ ամենօրյա մարզումների համար:Ցուցաբերված աջակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ` 2020թ. հոկտեմբեր ամսից ապագա չեմպիոնները մարզվում են մաքուր օդին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի դաշտում:«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար երիտասարդների կրթությունը եւ մարզական կարողությունների զարգացումը առանձնահատուկ կարեւոր են, հենց այդ պատճառով բանկը միշտ աջակցություն է ցուցաբերում ուսումնական հաստատություններին՝ հատկապես մարզերում դպրոցականներին եւ ուսանողներին մոտիվացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4095