ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին
07.12.2020 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում` 2020թ. դեկտեմբերից սկսած կիրառվում են ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների հետեւյալ նոր` բարձրացված սահմանաչափերը.
- Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն դրամային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ,
- Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն արտարժութային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն դրամ,
- Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ եւ՛ ՀՀ դրամով, եւ՛ արտարժույթով ավանդ, եւ եթե դրամային ավանդը 7 մլն դրամից պակաս է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն դրամ (դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 7 մլն դրամի եւ հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով),
- Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ եւ՛ ՀՀ դրամով, եւ՛ արտարժույթով ավանդ, եւ եթե դրամային ավանդը 7 մլն դրամից ավելի է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը):
Երաշխավորման նոր սահմանաչափերը տարածվում նաեւ արդեն գործող ավանդային պայմանագրերի վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ միեւնույն բանկում մեկ ավանդատուի բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ բոլոր արտարժույթային ավանդները՝ մեկ արտարժութային ավանդ: Եթե ֆիզիկական անձն ունի ավանդներ ՀՀ տարբեր բանկերում, ապա ավանդների երաշխավորման սահմանաչափերը գործում են յուրաքանչյուր բանկում գործող ավանդի համար առանձին:
Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիա: Մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձեւակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն օնլայն խաղարկության ընթացքում կրկնապատկելու ավանդի տոկոսադրույքը՝ հասցնելով 20% (տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20%-ի դեպքում՝ 19.95%, տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%):
Ավանդների երաշխավորման պայմանների եւ ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում եւ այս հղումով, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: