«Հեռուստամարաթոն 2020»-ի արդյունքում շուրջ $23 մլն է հանգանակվել

27.11.2020 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #հեռուստամարաթոն
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում կայացած 23–րդ ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է $22 990 898:

Հիմնադրամից նշում են, որ, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված դժվարին իրադրությունը եւ հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը, հեռուստամարաթոնն այս տարի տեւել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն:

Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հեռուստամարաթոնի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանվածների եւ Հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել 100 000 հոգու, ապահովել բնակարաններով եւ 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաեւ կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,- նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Հիմնադրամից հիշեցնում են, որ նոյեմբերի 22–ին Ֆրանսիայում կայացած հեռախոսամարաթոնի շրջանակներում հանգանակվել էր շուրջ $3 132 000:
Դիտում՝ 4296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai