Վարազդատ Կարապետյանը կնշանակվի Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ

25.11.2020 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարազդատ Կարապետյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. նա կնշանակվի Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ:

«Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։

Այժմ առավել քան երբեւէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։

Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- նշել է Վարազդատ Կարապետյանը։
Դիտում՝ 2725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW