Fitch-ը հետ է կանչել Երեւանի վարկանիշները

23.11.2020 | 20:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Երեւան #վարկանիշ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Երեւանի` արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշները, քանի որ թողարկողը որոշում է կայացրել դադարեցնել մասնակցությունը վարկանիշային գործընթացում:

«Այսպիսով, գործակալությունն այլեւս չի ունենա բավարար տեղեկատվություն վարկանիշները պահպանելու համար։ Ըստ այդմ, Fitch-ն այլեւս չի իրականացնում վերլուծություն Երեւան քաղաքի համար՝ ներառյալ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման համապատասխանության սքորինգային գնահատականները»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 8502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW