Այսօրվանից կկազմակերպվի արցախցիների տեղափոխումը Երեւանից Ստեփանակերտ

13.11.2020 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արայիկ Հարությունյան #Հայկ Մարության
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում ընդունել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման եւ վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանն իր բաժին կարեւոր մասնակցությունը կունենա, եւ շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր:

«Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղեւորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երեւանում կամ ՀՀ մարզերում»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:
Դիտում՝ 2747

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW