ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2021 թվականի բյուջեն կկազմի 503,6 մլրդ դրամ, որն այսօր հաստատվել է Ազգային ժողովում:Այն շուրջ 10,7 մլրդ դրամով կամ 2.2 %-ով գերազանցում է նախարարության 2020-ի բյուջեն: Հաստատված բյուջեի շրջանակում նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր՝ 99 միջոցառումներով:Բյուջեի նախագծով նախատեսվում է 7,2 մլրդ դրամով ավելացնել «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի գծով հատկացումները: «Սոցիալական աջակցություն՝ անաշխատունակության դեպքում» ծրագրի գծով հատկացումներն ավելացել են 4,4 մլրդ դրամով:«Բնակարանային ապահովում» ծրագրի հատկացումներն ավելացել են 0,8 մլրդ դրամով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է բազմաբնակարան շենքերի կառուցում ՀՀ Արագածոտնի, Շիրակի եւ Լոռու մարզերում:«Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի հատկացումներն ավելացել են 2,5 մլրդ դրամով: Դրանք, հիմնականում, ուղղվելու են սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների տրամադրմանը:Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նպաստների համար հատկացումները գերազանցում են 2020-ի բյուջեն շուրջ 4,8 մլրդ դրամով:Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայությունների գծով 2021-ի պետական բյուջեով նախատեսված է ավելացում՝ 0,4 մլրդ դրամով:Հաստատված բյուջեի մասով տրանսֆերտները կազմում են 474 487 7 մլն դրամ կամ ամբողջ բյուջեի 94,2 %-ը: Tweet Դիտում՝ 2817