Andersen Global-ը մուտք է գործում հայաստանյան շուկա

06.11.2020 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Andersen Global #TK & Partners
Andersen Global-ը հայտարարել է հայաստանյան TK & Partners-ի հետ համագործակցության մեկնարկի մասին:

TK & Partners-ը հիմնադրվել է 2012 թվականին: Ընկերության կառավարիչ գործընկեր է Վարուժան Ավեդիկյանը: Ընդհանուր առմամբ ընկերությունն ունի 5 գործընկեր եւ 17 աշխատակից, որոնք սպասարկում են տեղական եւ միջազգային հաճախորդներին:

TK & Partners-ը խորհրդատվական եւ իրավաբանական ծառայություններ է մատուցում կորպորատիվ իրավունքի, բանկային գործի եւ ֆինանսների, հակամենաշնորհային օրենսդրության եւ մրցակցության, մտավոր սեփականության, անշարժ գույքի, սնանկության եւ հարկային ոլորտներում:

«Մեր հաջողության գրավականը՝ ոլորտում որակի չափանիշ լինելու ձգտումն է: Քանի որ մենք նախատեսում ենք ընդլայնել մեր միջազգային ներկայությունը, Andersen Global- ի հետ համագործակցությունը աճի նոր հնարավորություններ կապահովի»,- ասել է Վարուժան Ավեդիկյանը:

«Մենք շատ տպավորված ենք TK & Partners-ի փորձով եւ ոլորտային գիտելիքներով, որոնք կամրապնդեն բարձրորակ գլոբալ լուծումներ անխափան մատուցելու մեր ունակությունը»,- ասել է Andersen Global-ի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Մարկ Ֆորսացը:

Andersen Global-ը իրավաբանորեն անկախ կազմակերպությունների միջազգային ասոցիացիա է:

Andersen Global-ը հիմնադրվել է 2013 թվականին ամերիկյան Andersen Tax ընկերության կողմից, ներկայումս Andersen Global-ն ունի ավելի քան 6 000 մասնագետ ամբողջ աշխարհում եւ ներկայացված է ավելի քան 213 քաղաքներում:
Դիտում՝ 14919

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW