Evocabank-ը կկրկնապատկի բարեգործական համերգից ստացված գումարը

02.11.2020 | 18:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #1000+ հիմնադրամ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգ-դրամահավաք էր կազմակերպել Երեւանում, որի ընթացքում հավաքագրված ողջ գումարը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+) ։

Համերգները տեղի ունեցան՝

- Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադ)
- Նոյեմբերի 1-ին Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք)
- Նոյեմբերի 2-ին Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Համերգների ընթացքում հնչեցին հայրենասիրական կատարումներ՝

ՀՀ ազգային օրհներգ, Ռոբերտ Ամիրխանյան. «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Ալթունյան. «Քոչարի» եւ «Բերդ պար», Էդգար Հովհաննիսյան. «Սարդարապատի քաջեր», Էդուարդ Բաղդասարյան. Նոկտյուրն, Արմեն Պողոսյան. «Վասն հայրենյաց», Ժողովրդական երգ. «Արի իմ սոխակ», Շառլ Ազնավուր. «Քեզ համար, Հայաստան», Արմեն Սմբատյան. «Հայաստան», Ժողովրդական երգ. «Գինի լից», Երգի պրեմիերա. «Անունս Արցախ է»։

Համերգի ավարտին իր խոսքն ասաց նաեւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հանգանակության միջոցների հավաքագրումն իրականացրեց Evocabank-ը։ Բացօթյա բարեգործական համերգների 3 օրերի ընթացքում Evocabank-ի տաղավարում հավաքագրված ողջ գումարը Evocabank-ը կկրկնապատկի։
Դիտում՝ 2897
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW