ՀԱԳՄ-ն կաջակցի արցախցիներին աշխատանքի տեղավորման հարցում

28.10.2020 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #Արսեն Ղազարյան #Արցախ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) կաջակցի ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածությամբ ապահովմանը:

ՀԱԳՄ-ն այսօր անցկացրած հեռավար նիստում քննարկել է հնարավոր աշխատատեղերի հաշվառման, ցանկացողների ցուցակագրման, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպչական մեխանիզմները։

«Վերջիններիս ամբողջական մշակումից հետո ՀԱԳՄ-ն հանդես կգա հայտարարությամբ՝ արցախցի հայրենակիցներին ներկայացնելով Հայաստանի տարբեր մարզերի ընկերություններում աշխատանքի տեղավորման հնարավորություններն ու պայմանները»,- նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:
Դիտում՝ 2809

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW