Յեմենիջյան ընտանիքը $1 մլն է նվիրաբերել համահայկական շարժմանը

21.10.2020 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յեմենիջյան #«Հայաստան» հիմնադրամ
Յեմենիջյան ընտանիքը նույնպես միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համահայկական շարժմանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ԱՄՆ դոլար։

«Մենք կարող ենք ամեն ինչ, երբ միասին ենք։ Շնորհակալ ենք Ալեքս եւ Արդա, Արմեն եւ Անուշ: Միացի՛ր համահայկական շարժմանը եւ կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- ընդգծել են «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Համազգային դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին։ Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $137,174,898:

Նվիրատվությունները շարունակվում են:
Դիտում՝ 5315

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW