“ՅՈՒՆԻԲԱՆԿԸ” փոփոխել է նոր ավտոմեքենաների համար տրամադրվող վարկերի պայմանները

14.04.2008 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկն” այսօր հայտարարել է նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու համար տրամադրվող վարկերի ##պայմանների փոփոխությունների մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, կանխավճարը նվազեցվել է մինչեւ 8%-ի` նախկին 15% դիմաց, իսկ ավտովարկի տրամադրման առավելագույն ժամկետը 6-ից դարձել է 7 տարի:

Վարկերի տրամադրման տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%, վարկի առավելագույն գումարը` մինչեւ 50 մլն դրամ:

Մարտի 31-ի դրությամբ “Յունիբանկի” ավտովարկավորման ծավալները կազմել են 1,7 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գրեթե 3 անգամ:

Դիտում՝ 6017

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW