Հայաստանի պետական բյուջեով ռազմական ծախսերի համար կհատկացվի լրացուցիչ մոտ 40 մլրդ դրամ։Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:Այս փոփոխության նպատակը, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, ՀՀ զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելն է, ինչը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի վրա զինված հարձակման անմիջական վտանգի կանխումը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում։ Tweet Դիտում՝ 1013