ՀԲ. Հայաստանի տնտեսական անկումն այս տարի կհասնի 6,3%-ի

07.10.2020 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #կանխատեսում
Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2020թ. Հայաստանի  տնտեսական անկումը կհասնի 6,3%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչեւ 4,6%։

Այս մասին նշված է Համաշխարհային բանկի այսօր հրապարակած Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում (Աշուն, 2020):


ՀԲ-ի փորձագետների կանխատեսման համաձայն՝ այս տարի տարածաշրջանի տնտեսությունները 4,4 % անկում կգրանցեն։

2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր սա ամենածանր տնտեսական անկումն է։ Կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի 2021-ին՝ 1,1 % -ից 3,3 %-ի սահմաններում։

Համավարակով պայմանավորված անկումը շուրջ 6 միլիոն մարդ կհայտնվի աղքատության շեմին:



Դիտում՝ 870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW