Երկու օրում «Հայաստան» հիմնադրամին ուղղված նվիրատվությունները կրկնապատկվել են

05.10.2020 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» համահայկական հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային միասնական դրամահավաք-արշավի շրջանակում արդեն իսկ հավաքագրվել է ավելի քան $40 մլն:

Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $ 40,002,160: Երկու օրվա ընթացքում նվիրատվությունների ծավալը կրկնապատկվել է:



«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ասել էր, այս դրամահավաքն արդեն իսկ վերածվել է համահայկական գլոբալ մեծ շարժման, քանի որ աշխարհի բոլոր փոքր ու մեծ հայկական համայնքներում մասնակցում են դրան:

Համազգային դրամահավաքը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին:  

Նվիրատվությունները շարունակվում են:
Դիտում՝ 5293

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW