ՍԱՏՄ. Չստուգված, վտանգավոր սննդամթերք Հայաստան չի մտնում

02.10.2020 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) տեղեկացնում է, որ իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային եւ պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն:

Այդ նպատակով ՍԱՏՄ-ն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության եւ ախտոտվածության  ցուցանիշների շրջանակը:

Դա նշանակում է, որ ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակում Հայաստան ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից:

«Տեղեկացնենք նաեւ, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետեւում են Սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի:

Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW