Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ բանկի 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ իրականացվող հովանավորության շրջանակում ֆինանսավորել է մեծագույն բարեգործ եւ գործարար Միքայել Արամյանցի մասին պատմող «Արամյանց» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի հեղինակը Կարեն Օհանջն է, ով գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ եւ թարգմանությամբ:Միքայել Արամյանցի հայանպաստ, մարդանպաստ գործունեությունը, նրա հաջողությունները բիզնեսում, նրա բերած նորամուծությունները մշտապես իրենց ուրույն հետքն ու ներգործությունն են թողել այն միջավայրի ու վայրի վրա, որտեղ նա ապրել ու արարել է՝ Թիֆլիսում, Բաքվում եւ հայերի կյանքում: Կովկասի բուրժուազիայի ճարտարապետ. ահա այսպիսի անուն էին տվել ժամանակակիցներն Արամյանցին, ով իրավամբ ճաշակ թելադրող ու ստեղծող էր այնտեղ, որտեղ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը: «Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Արմսվիսբանկը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին եւ նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ մեծանուն գործիչների կյանքի լուսաբանմանը, նրանց ներդրումների հիշատակմանը։ Մասնավորապես, բանկը 2019թ. ֆինանսավորել է նաեւ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն թարգմանությունը, 2020թ.՝ Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գրքի հայերեն թարգմանությունը»,- նշել են Արմսվիսբանկում: Tweet Դիտում՝ 3256