IDBank-ն ու Idram-ը համատեղ նոր ակցիա են մեկնարկել
16.09.2020 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

IDBank-ն ու Idram-ը համատեղ նոր ակցիա են մեկնարկել. այսուհետ կատարված գնումների ու ստացած ծառայությունների դիմաց Idram հավելվածով QR/NFC անհպում վճարում իրականացնելիս հաճախորդները կարող են ստանալ գործարքի 5%-ի չափով հետվճար՝ cashback։
«Սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Idram հավելվածով կատարի՛ր ամսական 8 եւ ավել QR/NFC վճարում, որպես վճարման միջոց ընտրի՛ր քո IDBank-ի հաշիվը, քարտը կամ Rocketline սահմանաչափը եւ ստացի՛ր cashback քո կատարած վճարումների գումարի 5% չափով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Cashback-ը մուտքագրվում է հաճախորդի այն հաշվեհամարին/քարտին, որով իրականացվել է վճարումը, Rocketline-ի դեպքում՝ հաճախորդի ՀՀ դրամով քարտին, իսկ դրա բացակայության դեպքում՝ ՀՀ դրամով ընթացիկ հաշվին։
IDBank-ն ու Idram-ը շարունակում են խրախուսել անհպում վճարումները. դրանք հարմար են, ապահով եւ նորարար։ Idram-ով QR/NFC վճարումներ արդեն կարելի է կատարել 3300-ից ավելի վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում, դեղատնային եւ առաքման գրեթե բոլոր ցանցերում, սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերում։
«Եթե IDBank-ի հաճախորդ ես, բայց դեռ չունես Idram, ներբեռնիր հավելվածը եւ ակցիայից օգտվելու համար անպայման սինքրոնացրու հաշիվներդ։
Իսկ եթե դեռ չունես IDBank-ի քարտ կամ հաշիվ, ապա կարող ես Idram հավելվածով անցնել հեռավար նույնականացում եւ առցանց պատվիրել IDBank-ի ցանկացած քարտ»,- եզրափակել են բանկում։
Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: