Հայաստանում գործող ՄՀՁ-ները մեծ նշանակություն են տալիս անձնակազմի կրթությանը

07.04.2008 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Մարդկային ռեսուրսների հավաքագրման եւ պահպանման ## հարցում Հայաստանում գործող մասնավոր հատվածի ձեռնարկությունները մեծ նշանակություն են տալիս անձնակազմի շարունակական կրթությանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին են վկայում Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի կողմից վերջերս հրապարակված Միջազգային գործարար զեկույցի արդյունքները:

Մասնավորապես, նշված մարտավարությունն են ընտրել հայաստանյան ձեռնարկությունների 84%, համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմել է 67%:

Կրթության գործընթացներին են հաջորդում ճկուն աշխատանքային գործառույթները` 49%(աշխարհում` 62% ), անձնակազմի առողջության խթանումը ` 44% (աշխարհում` 71 %) եւ հավասարության եւ բազմազանության խթանումը ` 43% (աշխարհում`64%):

Համաձայն զեկույցի, Հայաստանում գործող մասնավոր հատվածի ձեռնարկությունների 78%-ը նշել են, որ մարդկային ռեսուրսների հավաքագրումը եւ պահպանումը հանդիսանում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականություն շարժիչ ուժ: Համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմել է 65%:

Դրան են հետեւում ծախսերի կառավարման հիմնախնդիրները, որոնք կարեւորվել են հայկական ձեռնարկությունների 77%-ի կողմից, համաշխարհային մասշտաբով` 63%: Դա, համաձայն զեկույցի, ենթադրում է, որ ծախսերի վերահսկումը ոչ միայն նպաստավոր է բիզնեսի, այլ նաեւ բիզնես էթիկայի տեսանկյունից:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի մասնավոր ընկերություններին մատուցվող ծառայությունների գծով ղեկավար Ալեքս Մաքբիթի գնահատմամբ, «մասնավոր հատվածի ձեռնարկությունները նշանակություն են տալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության բովանդակությանը քան ձեւին եւ կենտրոնացնում են իրենց գործողությունները հիրերարխիայի ցածր օղակներում, սակայն նրանց ջանքերը կարող են վտանգի ենթարկվել խոշոր միջազգային ընկերությունների կողքին»:

Միեւնույն ժամանակ, Ալեքս Մաքբիթը նշել է, որ մասնավոր հատվածի ձեռնարկությունները ունեն առավելություններ էթիկայի քաղաքականության արագ որդեգրման տեսանկյունից, ինչը զգալիորեն դանդաղ է տեղի ունենում խոշոր միջազգային ընկերություններում:

Դիտում՝ 5500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW