Քննարկվել է ANIF-ի գործունեության միջանկյալ հաշվետվությունը

27.08.2020 | 09:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ANIF
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը:

ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Նա ասել է, որ  ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Մշակվել է առաջարկներ ծրագրերի ուսումնասիրության մեթոդաբանության՝ չափորոշիչների, որոշումների կայացման, վերլուծության գործընթացի լավարկման վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ ANIF-ը տնտեսական հակաճգնաժամային քաղաքականության կարևոր գործիքներից է եւ հանձնարարել է շարունակել աշխատանքը ներդրումային ծրագրերի ուղղությամբ:
Դիտում՝ 1583

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW