Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7%-ով

28.07.2020 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն
2020թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է  4.7%-ով, իսկ 2020թ. հունիսը 2019թ. հունիսի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 7.5 %-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.7%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 23.4%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 11.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի ՝ 6.4%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 4.4%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 0,5% եւ  0.7%-ով:

2020թ. հունվար-հունիսին 2019թ. հունվար-հունիսի  համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 5.4%-ի չափով (պետական՝ 8.3%, ոչ պետական՝3.8%):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել  է 10.7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել  է 6.5%-ով, իսկ ներմուծման ծավալը` 12.9%-ով:

Այվազյան Աննա
Դիտում՝ 1549

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW