Երեւան /Մեդիամաքս/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը պատրաստվում է նոր ծառայության##` “Ընտանեկան փոխկապակցված քարտ” փաթեթի թողարկմանը, որը միավորում է երկու եւ ավելի փոխկապակցված ընտանեկան պլաստիկ քարտեր:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում, ծառայությունը կներդրվի մինչեւ ապրիլի կեսը: Փաթեթում ընդգրկված են տղամարդկանց (family man), կանանց (family woman), երիտասարդների (family junior) եւ 7-ից մինչեւ 15 տարեկան երեխաներիª (family teenager) պլաստիկ քարտերը:Գլխավոր է համարվում family man քարտը, որի միջոցով կարելի է անսահմանափակ օգտվել միասնական քարտային հաշվից (ArCa Classic քարտի սակագների շրջանակներում), ինչպես նաեւ հետեւել կցված քարտերի քաղվածքներին: Փոխկապակցված քարտեր են համարվում family woman, family junior եւ family teenager քարտերը, որոնց տրվում է միասնական քարտային հաշվից օգտվելու ամսեկան սահմանաչափ, իսկ քարտատերը կարող են ստանալ միայն իրենց քարտով կատարված գործարքների քաղվածքները: Ցանկության դեպքում family junior եւ family teenager կանխիկացման սահմանաչափը հնարավոր է սահմանել 0 դրամ:ՙԸնտանեկան փոխկապակցված քարտ՚ փաթեթի քարտապանների համար նախատեսված են սահմանված գումարների եւ անկանխիկ գործարքներ կատարելու համար բոնուսներ ավելացված տոկոսների տեսքով, զեղչեր առեւտրի եւ սպասարկման ամենատարբեր կետերում, բանկի օն-լայն ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ Master Card-ի տարեկան սպասարկման 10%-անոց զեղչ: Tweet Դիտում՝ 6380