Հակաճգնաժամային 2 ծրագրի շահառուներին դիմելու եւս մեկ հնարավորություն կտրվի
06.07.2020 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն



Այս մասին տեղեկացրել են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ պարզաբանել, թե, որ դեպքերում է դիմումը մերժվում։
Դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է կամ, եթե քարտը գործող չէ։
Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմումում՝ լրացնելով դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։
Նշվում է, որ մինչեւ սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում, ուստի անհրաժեշտ է սպասել առաջին դիմումի մերժման մասին ծանուցմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: