Ֆրանսիան կարող է Հայաստանին մինչեւ 80 մլն եվրո վարկային միջոցներ հատկացնել

30.06.2020 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էմանուել Մակրոն #Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած զորակցության նամակում նշել է, որ կորոնավիրուսային ճգնաժամը մարտահրավեր է Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսության համար:

«Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 մլն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի:

ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների հետեւանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:
Դիտում՝ 1199

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW