Կմշակվի տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

29.06.2020 | 08:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Տիգրան Խաչատրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 27-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել:

Նախարարը նաեւ անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին եւ զեկուցել խաղողագործության եւ գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ եւ գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման եւ այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը:

Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները եւ առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար:
Դիտում՝ 937
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW