Հայէկոնոմբանկն Ասիական զարգացման բանկից $15 մլն-ի վարկ կստանա

25.06.2020 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Արամ Խաչատրյան #ԱԶԲ
Հայէկոնոմբանկն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրեց $15 մլն արժողությամբ վարկային պայմանագիր:

Ինչպես նշել են բանկում, ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչը «կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»:

Բանկի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2011թ.՝ ԱԶԲ առեւտրի ֆինանսավորման ծրագրի (ADB TFP) շրջանակում եւ շարունակում է իր հաջող ընթացքն առ այսօր, որի վկայությունն են ԱԶԲ-ի կողմից երեք անգամ անընդմեջ «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» շնորհված մրցանակները:

«ԱԶԲ-ի հետ վարկային պայմանագրի ստորագրմամբ մեր համագործակցությունը կտեղափոխվի նոր փուլ եւ հետագայում հիմք կհանդիսասնա գործընկերության լայն հարթակների համար»,- նշել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Արդեն երեք տասնամյակ շարունակ բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը եւ մեծաքանակ հաջողված նախագծերը»,- եզրափակել են բանկում:
Դիտում՝ 7451

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW