Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 211.4մլրդ դրամ կամ $687 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 24.3%-ով:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 44.2 մլրդ դրամ կամ $143.6 մլն, ներմուծման ծավալը` 167.2 մլրդ դրամ կամ $543.4 մլն: Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 123 մլրդ դրամ կամ $399.8 մլն: Tweet Դիտում՝ 5817