Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցը հրամայական է։«Մենք հիմա շատ հաճախ վերլուծում ենք, օտարերկրյա ներդրումների հետ կապված խորհրդարանում եւ ամենատարբեր հարթակներում հաճախ քննարկում ենք ունենում, բայց եկեք օտարերկրյա ներդրողի աչքերով նայենք մեր իրողություններին: Առաջին հարցերից մեկը, որն ուզում է ստանալ օտարերկրյա ներդրողը, հետեւյալն է՝ իսկ ի՞նչ վիճակում է տվյալ երկրում դատաիրավական համակարգը: Այսօր մեր երկրի հետ կապված բոլոր միջազգային զեկույցներում կարմիր թելի նման անցնում է հետեւյալ միտքը, որ երկրում դատական համակարգը չունի բավարար վստահելիություն, բավարար անկախություն: Հետեւաբար, բացի այն մյուս ռիսկերը, որոնք գուցե մեզ համար, կառավարության համար այդքան կառավարելի չեն՝ նկատի ունեմ մակրոմիջավայրը, մեր տարածաշրջանում ամենատարբեր իրադարձություններ, սա մի գործոն է, որն արգելակող հանգամանք է դառնում օտարերկրյա ներդրողի համար»,- Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա հավելել է, որ նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով չենք կարող մի քանի տարվա ընթացքում այնպիսի դատական համակարգ ստեղծել, որը միջազգային ներդրողի համար ունենա վստահելիության այն աստիճանը, որը մենք ակնկալում ենք: «Եվ այս տրամաբանության մեջ, քանի որ նաեւ ներդրողներից անընդհատ այդ ազդակները գալիս են, ճիշտ կլինի, որպեսզի մենք մտածենք օտարերկրյա ներդրումների պաշտպանության այլընտրանքային մեխանիզմների գոյության մասին»,- նշել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1361