ՕECD-ն ներկայացրել է գլոբալ տնտեսության զարգացման երկու սցենար

11.06.2020 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՕECD #տնտեսություն #անկում
Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՕECD) ներկայացրել է համաշխարհային տնտեսության զարգացման երկու սցենար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության զեկույցը, բացասական սցենարով, որը ենթադրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, համաշխարհային ՀՆԱ-ի անկումը 2020թ. կկազմի 7,6%։

Ինչ վերաբերում է 2021թ., ապա ՕECD-ն վերանայել է համաշխարհային տնտեսության աճի մարտին արած իր կանխատեսումն, իջեցնելով այն 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 2,8%։

Ավելի պակաս հոռետեսական սցենարով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի բացակայության դեպքում, համաշխարհային ՀՆԱ-ն այս տարի կնվազի 6%-ով, իսկ 2021թ.համաշխարհային տնտեսության աճը կկազմի 5,2%։


Հատկանշական է, որ մարտին այս սցենարի դեպքում կազմակերպությունը 2021թ. համար կանխատեսում էր համաշխարհային տնտեսության աճի ավելի ցածր տեմպ՝ ընդամենը 3,3%։

ՕECD-ի կանխատեսմամբ՝ 2020թ. վերջին եվրագոտու ՀՆԱ-ի նվազումը կարող է կազմել 9,1%՝ համավարակի երկրորդ ալիքի բացակայության դեպքում։ Իսկ համաճարակաբանական իրավիճակի բացասական զարգացման դեպքում անկումը կկազմի 11,5%։

ՕECD-ն կանխատեսում է, որ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 8%-ով՝ համավարակի երկրորդ ալիքի բացակայության դեպքում, իսկ 2021թ. ՀՆԱ-ի աճը կկազմի 6%։ Այն սցենարով, որը ենթադրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը կարող է կազմել 10%, իսկ 2021թ. աճը՝ 4,9%։

ՕECD-ի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի նվազումը կկազմի 7,3%՝ համավարակի երկրորդ ալիքի բացակայության դեպքում։ Կորոնավիրուսի նոր ալիքի դեպքում այս ցուցանիշը կհասնի 8,5%-ի։


Banks.amհիշեցնում է, որ համաձայն Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունիսյան զեկույցի՝ 2020թ. համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 5,2%։

Հայաստանի տնտեսության համար Համաշխարհային Բանկն այս տարի 2,8%-անոց անկում է կանխատեսում, իսկ 2021թ., ըստ սպասումների, կարձանագրվի 4,9%-անոց տնտեսական աճ։
Դիտում՝ 4513
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai