Ռուսաստանյան գազի դիմաց Բելառուսը ակնկալում է «կոռեկտ եւ արդար» գին

10.06.2020 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Բելառուս #գազ
Բելառուսի եւ Ռուսաստանին էներգետիկայի նախարարներ Վիկտոր Կարանկեւիչը եւ Ալեքսանդր Նովակը նախօրեին տեսակոնֆերանսի ձեւաչափով քննարկել են գազային ոլորտում ընթացիկ հարցերը։

Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, կողմերն անդրադարձել են Բելառուս մատակարարվող ռուսաստանյան գազի համար հաշվարկի պայմանների կատարմանը։

Այս հարցում բելառուսական կողմի դիրքորոշումը մնում է անփոփոխ. տնտեսվարող սուբյեկտների միջեւ գազի գնի շուրջ կալորիականությամբ պայմանավորված տարաձայնությունների կարգավորումը պետք է լուծվի Բելառուսի օրենսդրությանը համաձայն։


Կողմերը քննարկել  են նաեւ 2020թ․ռուսաստանյան գազի մատակարարման հարցը։

«2020թ․ վերջին ժամանակահատվածում  նկատվել է Եվրոպա մատակարարվող ռուսաստանյան գազի գնի նվազման միտում`ինչպես սփոթով, այնպես էլ երկարաժամկետ պայմանագրերով: Այս կապակցությամբ բելառուսական կողմը եւս մեկ անգամ նշել է Բելառուսի համար գազի գնի վերանայման անհրաժեշտությունը՝ դրա կոռեկտ եւ արդար մակարդակի որոշմամբ»,- նշել են  Բելառուսի էներգետիկայի մամուլի ծառայությունում:
Դիտում՝ 1166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW