€300 հազարի աջակցություն՝ Հայաստանում նորարարական տուրիզմի համար

09.06.2020 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԵՄ-ն բիզնեսի համար» #տուրիզմ #դրամաշնորհ
Եվրոպական միությունն իր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ։

Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթն ուղղված է հայաստանյան զբոսաշրջության ոլորտում դժվարին ժամանակներում բիզնես գործունեության ծավալմանը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը եւ քաղաքացիներին՝  կրոնավիրուսային համավարակի դեմ պայքարով պայմանավորված այս դժվարին շրջանում։

«Աջակցության թիրախում են մասնավորապես տնտեսության այն բնագավառները, որոնք ավելի ծանր հարված են կրել։ Խոցելիներից մեկը տուրիզմի բնագավառն է։ Հատուկ դրամաշնորհային սխեմայի միջոցով առաջարկում ենք շուրջ €300 հազ. աջակցություն տուրիզմի բնագավառում գործունեություն իրականացնող հայաստանյան բիզնեսներին»,- ասել է նա։

Գերմանական միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի (GIZ) տնօրեն Աննե Դորիթ Քեմպան նշել է, որ դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը հյուսիսային երեք մարզերում՝ դրամաշնորհներ տրամադրելով նորարարական նախագծերի համար, որոնց միջոցով կկատարելագործվեն զբոսաշրջային ընկերությունների եւ ձեռներեցներիի առաջարկները, կբարձրանա ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը՝ այդպիսով, նպաստելով աշխատատեղերի պահպանմանը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաեւ այլ ոլորտներում:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդներ՝ ողջ Հայաստանից։ Առաջարկվող նախագծերը պետք է նպաստեն նորարարական զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում եւ Շիրակում:

Հայտերի ներկայացման մասին լրացուցիչ տեղեկատվությունն ու կոնտակտային տվյալները հասանելի են armacad.am կայքում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. հունիսի 28-ը:
Դիտում՝ 2011
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW