ՀԲՄ. Հունիսի 1-ի դրությամբ վերանայվել է շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր
05.06.2020 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԲՄ

Հայաստանի բանկերի միությունից (ՀԲՄ) հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական եւ 17,4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1,3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:
«ՀՀ առեւտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաեւ կառավարության կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։
Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու եւ որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44,7 մլրդ դրամին համարժեք։
Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչեւ 1 մլն դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15,4 մլրդ դրամ (որից 7,3 մլրդ-ը մինչեւ 1 մլն դրամ միկրովարկեր):
Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60,1 մլրդ դրամ»,- հայտնում են ՀԲՄ-ից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: