Փաշինյան. Ամենամեծ խնդիրը բանկային համակարգն ու «Հայփոստ»-ն է

03.06.2020 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կորոնավիրուս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «անհեթեթ ու անիմաստ են այն մեկնաբանությունները, թե երեկվա իմ առաջարկած ֆլեշմոբային գործողություններով մեղավորներ եմ փնտրում՝ ստեղծված իրավիճակի համար»:

«Ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել: Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ՝ իրավիճակը, խնդիրը ճանաչելու: Խնդիրը սահմանված կանոնների պահպանումն է, որով համավարակի կորը երկրում կնվազի: Դրանց պահպանումը 95 տոկոս երաշխիք է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ մոնիտորինգը ցույց է տալիս, որ այսօր ամենամեծ խնդիրը բանկային համակարգն ու «Հայփոստ»-ն է:

«Խոսել եմ Կենտրոնական բանկի նախագահի, հանձնարարական եմ տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է հերթ կանգնելու հարցը լուծի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1194

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW