Ռուսաստանյան խոշոր բանկերն առաջին եռամսյակում էապես ավելացրել են գովազդին ուղղված ծախսերը:Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, վկայակոչելով բանկերի կողմից հրապարակված հաշվետվությունները, ինքնամեկուսացման մեկնարկի հետ մեկտեղ բանկերը ստիպված եղան փոփոխել առաջմղման ռազմավարությունը եւ ավելացրին գովազդի մասնաբաժինը հեռահար կապուղիներում, քանի որ արտաքին գովազդը դադարել է օգուտ բերել, իսկ դրա համար պահանջվեցին լրացուցիչ միջոցներ:Ծառայությունների տեսանկյունից նախապատվությունը տրվել է դասականին՝ ավանդներին, վարկերին, ինչպես նաեւ ներդրումային գործիքներին: Փորձագետները սպասում են, որ մարքեթինգային բյուջեները կշարունակեն աճել, մինչեւ չչեղարկվեն կարանտինային սահմանափակումները:«Որեւէ կասկած չկար, որ համավարակի պայմաններում բանկերի առաջմղման ծախսերը կաճեն, քանի որ արտաքին գովազը դարձել է ոչ ձեռնտու եւ դժվարացել է ծառայություններն առաջ մղել հաճախորդային գրասենյակների միջոցով: Առցանց տիրույթ տեղափոխվելու համար մեծ ծախսեր են անհրաժեշտ, ուստի մարքեթինգին ուղղված ծախսերի մեծ աճը կշարունակվի, մինչեւ չհանվեն սահմանափակումները», - նշել է «Ալոր Բրոկեր» ընկերության գլխավոր վերլուծաբան Ալեքսեյ Անտոնովը: Tweet Դիտում՝ 1146