Սահմանափակվել է գյուղատնտեսական եւ բժշկական որոշ ապրանքների արտահանումը

01.06.2020 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #արտահանում #սահմանափակումներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մարտի 24-ի թիվ 41 որոշման համաձայն` բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչեւ 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

ԵՏՀ կոլեգիայի մարտի 31-ի թիվ 43 որոշման համաձայն` մինչեւ հունիսի 30-ը ներառյալ արգելվում է նաեւ գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքների արտահանումը:

Բացի այդ, Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա մի խումբ ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում է սահմանվել Հայաստանի Հանրապետության պարետի՝ ապրիլի 3-ի թիվ 31 որոշմամբ:

«ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային եւ մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում մաքսային ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում կանխվել է նշված որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված մի շարք ապրանքների արտահանումը։

Արտահանման նման դեպքեր հայտնաբերելիս ՊԵԿ-ը գրավոր հարցում է կատարում ՀՀ առողջապահության նախարարություն, որը տալիս է իր գրավոր համաձայնությունը կամ արգելում արտահանումը։

Ապրանքները, որոնք  ենթակա չեն փոխաբեռնման, հաշվառվում են մաքսային մարմինների կողմից, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվում են ՀՀ տարածքով։
Դիտում՝ 845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW