IDBank-ը տեղեկացնում է, որ 2020թ. մայիսի 1-ի դրությամբ ուսանող հանդիսացող եւ բանկում գործող ուսանողական վարկ ունեցողների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կիջեցվի։«Այսուհետ՝ ՀՀ պետական կամ ՀՀ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողները ուսանողական վարկ վերցնելու դեպքում կարող են օգտվել արտոնյալ պայմաններից. ուսանողական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 6-7% (տարեկան փաստացի տոկոսադրույքը 9,38%)»,- ասված է հաղորդագրության մեջ: Վարկը տրամադրվում է 9%-ով, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9,38%, որից պետությունը սուբսիդավորում է 2%-ը՝ բոլոր ուսանողների համար, իսկ 3%-ը՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Արդյունքում՝ վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի 6,38-7,38%:Ուսանողական վարկի տրամադրման նոր պայմանները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր տրամադրվող վարկերին։ IDBank-ը մասնակցում է նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության միջոցառումներին։ ՀՀ Կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» 14-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ գործող և նոր տրամադրվող ուսանողական վարկերի տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն՝ ամբողջությամբ կամ 5%-ի չափով՝ կախված առաջադիմությունից։ Ուսանողական վարկի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 15306