Սերժ Սարգսյան. կառավարությունը պետք է աջակցի երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկավորման հարցում

14.03.2008 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կառավարությունը պետք է աջակցի երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկավորման հարցում, հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը` պատասխանելով ինտերնետով ստացված հարցերին:

Նրա խոսքերով, մի կողմից պետությունը պետք է ստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր, մյուս կողմից` աշխատանք տանի երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե ընթացիկ տարում հաջողվի կայունացնել իրավիճակը եւ նոր ներդրողների ներգրավել, ապա այս կապակցությամբ նախատեսվում են որոշակի փոփոխություններ:

“2007 թվականին Հայաստանի բանկային համակարգ են մուտք գործել 5 խոշոր բանկեր: Դա վկայում է այն մասին, որ նորմալ մրցակցային աշխատանքի պայմաններում բնակչությանը կառաջարկվեն մատչելի վարկեր”, - ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 7046

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW