Սպանդանոցների սեփականատերերին անտոկոս վարկեր կտրամադրվեն

21.05.2020 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #սպանդանոց #անտոկոս վարկ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է սպանդանոցներին մեկուկես տարով 0% տոկոսադրույքով վարկեր տրամադրելու որոշումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ իրենց նպատակն է աջակցել սպանդանոցային տնտեսություններին՝ կենդանիների ընդունումը կազմակերպված իրականացնել, հնարավորինս շուտ կատարել գյուղացու վճարումները եւ շուկա հանվող միսն առավել անվտանգ տեղ հասցնել:

«Աջակցության սահմանաչափը որոշել ենք կապել սպանդանոցների հզորության հետ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մեկ խոշոր կենդանու սպանդ կազմակերպելու համար պետք է 15 քմ տարածք, եւ սրան համապատասխան՝ մեկ կենդանու սպանդի համար կտրվի 2 մլն դրամ:

Տիգրան Խաչատրյանը հավելել է, որ կառավարությունը 5 մլն դրամ սահմանաչափով վարկ կտրամադրի շարժական սպանդանոցներին:

Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործող 44 սպանդանոց կա, կառուցման փուլում է գտնվում 82-ը, որից գրեթե կեսը կսկսի գործել հուլիսի 1-ից:
Դիտում՝ 1492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW