ՀՊՏՀ-ն 185 ուսանողի տրամադրել է ուսման վարձի զեղչ

19.05.2020 | 18:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #ուսման վարձ #զեղչ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը եւ դրա բացասական տնտեսական հետեւանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30%-ի չափով:

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաեւ ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի 335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը եւս ցանկացավ անմասն չմնալ եւ հանդես բերել սոցիալական պատասխանատվություն: Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում եւս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:
Դիտում՝ 2603

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW