Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու խնայելով հաճախորդների ժամանակը` IDBank-ն այսուհետ Երեւանի տարածքում անվճար կառաքի այն քարտերը, որոնք պատվիրվել են առցանց՝ IDBanking.am հարթակի, Idram հավելվածի միջոցով, ինչպես նաեւ բանկի մասնաճյուղերում։IDBank-ի վաճառքների ստանդարտների եւ աջակցման բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանի խոսքով՝ գնալով աճում է առցանց պատվիրվող քարտերի թիվը։ «Հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակն ու արտակարգ դրության երկարաձգումը՝ մենք շարունակում ենք ուղիներ փնտրել մեր հաճախորդներին ավելորդ անգամ բանկ գալու անհրաժեշտությունից զերծ պահելու համար։ Բացի այդ,կանխիկ գումարի հետ շփումն առավելագույնս նվազեցնելու նպատակով վճարային քարտերով անկանխիկ գործարքների դերն էլ ավելի է կարեւորվում։ Այդ իսկ պատճառով որոշում ենք կայացրել IDBanking.am հարթակով եւ Idram հավելվածով, ինչպես նաեւ մասնաճյուղերում պատվիրված քարտերի առաքումը Երեւանի տարածքում իրականացնել անվճար»,- ասել է Հրաչյա Պապիկյանը։Ավելի վաղ IDBank-ը հայտարարել էր կենսաթոշակային քարտերի՝ Հայաստանի ամբողջ տարածքում անվճար առաքման մասին։IDBank-ը խրախուսում է իր հաճախորդներին իրականացնել քարտային գործարքներ, քանի որ IDBank-ի քարտերն ունեն մի շարք առավելություններ՝ - Cashback՝ անկանխիկ գնումներից,- Բարձր եկամուտ քարտային հաշվի դրական մնացորդին,- Անտոկոս կանխիկացման հնարավորություն ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող բանկերի բակոմատներից,- Միջազգային զեղչեր եւ արտոնություններ,- Անհատական սպասարկման հնարավորություն,- Վարկային գիծ ստանալու հնարավորություն, - Մինչեւ 10% զեղչ Idworking քովորքինգում եւ այլ գործընկերների մոտ։«Ձեր նախընտրած քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել բանկի պաշտոնական կայքէջ։IDBank-ի քարտերը կարելի է պատվիրել ինչպես կայքից, այնպես էլ Idram հավելվածից, որին կցելով քարտը կարող եք օգտվել անհպում՝ QR եւ NFC վճարումների մոտ մեկ տասնյակ լուծումներից ավելի քան 2000 վաճառակետերում, կատարել գնումներ 200 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց՝ կոմունալներ, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում եւ այլն։ Եվ այդ ամենը՝ IDBank-ի Ձեր քարտով՝ բացառելով շփումը կանխիկի հետ: IDBank-ի քարտերի բոլոր հնարավորություններից, ինչպես նաեւ IDBank-ի եւ Idram-ի համատեղ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել Idram հավելվածը, անցնել հեռավար նույնականացում եւ դառնալ Պրեմիում պլյուս հաճախորդ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 9457