«Զվարթնոց»-ում կվերսկսվեն կանոնավոր cargo փոխադրումները

13.05.2020 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց #cargo #փոխադրումներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում են, որ տեւական դադարից հետո օդանավակայանի բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Coyne Airways ընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մայիսի 10-ին մեկնարկ տրվեց Լյոժ (Բելգիա) եւ Երեւան քաղաքների միջեւ կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչեւ 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1359

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW